«Արարատը» պայմանագիր է կնքել գվինեացի երկու ֆուտբոլիստների հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Երևանյան ակումբի կազմը համալրել են 19-ամյա կենտրոնական կիսապաշտպան Ալսենի Տուրեն և 20-ամյա կենտրոնական հարձակվող Ամադու Դիակիտեն։ Երկու խաղացողների նախորդ ակումբն էլ եղել է գվինեական «Ուակիրյան»։