Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատարներից Երևանի «Արարատը» Ձորաղբյուրի մարզաբազայում ընկերական խաղ անցկացրեց «Վեստ Արմենիայի» դեմ և պարտվեց 2-4 հաշվով:
Տիգրան Եսայանի գլխավորած թիմը հանդես եկավ երկրորդ կազմով, գոլի հեղինակ դարձան 19-ամյա Հովհաննես Հովսեփյանն ու 17-ամյա Մանուկ Հարությունյանը:
«Արարատը» երեկոյան ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի և կմրցի Կապանի «Գանձասարի» դեմ: