«Արարատ» - «Վան» խաղով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրը: Թիմերը մեկական գոլ խփեցին՝ 1-1:
«Վանի» կազմում 50-րդ րոպեին հաշիվը բացեց կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը, «Արարատից» 17 րոպե անց պատասխանեց կամերունցի պաշտպան Հաջի Իսան:
«Արարատը» 38 միավորով մնաց 6-րդ տեղում, «Վանը» 27 միավորով 8-րդն է:
Հայաստանի Պրեմիեր լիգա, 31-րդ տուր
«Արարատ» - «Վան»՝ 1-1
Հաջի Իսա, 67 - Բենիկ Հովհաննիսյան, 50