Երևանի «Արարատն» ու Գյումրիի «Շիրակը» Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի մեկնարկից առաջ միմյանց հետ երկու ընկերական հանդիպում կանցկացնեն:
Առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 13-ին Ավանի ակադեմիայում: Երկրորդ խաղը փետրվարի 16-ին կանցկացվի Ձորաղբյուրի մարզաբազայում: Երկու խաղերն էլ կմեկնարկեն ժամը 12:00-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության աշնանային հատվածից հետո «Արարատը» 21 միավորով 7-րդն է, իսկ «Շիրակը» 13 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է:
Ֆոտո՝ «Արարատի» մամուլի ծառայություն


