Հունվարի 25-ին Ձորաղբյուրի մարզաբազայում Երևանի «Արարատն» ու Գյումրիի «Շիրակն» ընկերական հանդիպում են անցկացրել. գրանցվել է 1-1 հաշիվը։
55-րդ րոպեին հաշիվը բացել է «Շիրակի» կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանը, իսկ 69-րդ րոպեին «Արարատի» պատասխան գոլը խփել է փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը։
Չարենցավանի «Վանն» էլ ստուգողական խաղում մրցել է Ռուսաստանի երկրորդ լիգան ներկայացնող «Չայկայի» դեմ և պարտվել 1-2 հաշվով։
Վահե Գևորգյանի գլխավորած թիմից աչքի է ընկել նիգերիացի վինգեր Օլավալե Ֆարայոլան։
Օրեր առաջ կողմերը ևս մեկ ընկերական հանդիպում էին անցկացրել. «Վանը» հաղթել էր նույն հաշվով։