Fastex Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում Երևանի «Արարատը» տանը ոչ-ոքիով (1-1) ավարտեց ԲԿՄԱ-ի դեմ խաղը:
Հանդիպման 25-րդ րոպեին հաշիվը բացեց Գոռ Լուլուկյանը, 3 րոպե անց հյուրերի կազմում պատասխան գոլը խփեց Դավիթ Հակոբյանը:
«Բանակայինները» 20 խաղից հետո ունեն 22 միավոր և 7-րդ տեղում են: «Արարատը» 19 միավորով 9-րդն է:
Fastex Պրեմիեր լիգա, 23-րդ տուր
«Արարատ» - ԲԿՄԱ` 1-1
Գոռ Լուլուկյան, 25 - Դավիթ Հակոբյան, 28