Logo

«Արարատն» իր սան Վահե Թովմասյանի հետ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել

19:26 / 01.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Արարատն» իր սան Վահե Թովմասյանի հետ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 16-ամյա հարձակվողի պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ից և կգործի մինչև 2028 թվականի հունիսի 1-ը։ 

«Մեր ակադեմիայի սաների ելույթները մեր մշտական ուշադրության կենտրոնում են։ Վահեն վերջին շրջանում կայուն առաջընթաց է գրանցել։ Նա լավ եզրափակում ունի, դաշտում ճիշտ է կողմնորոշվում, աշխատասեր է և գիտի՝ ինչպես օգտակար լինել թիմին։ Այս պայմանագիրը նրա կատարած աշխատանքի արդյունքն է, և հիմա ամեն ինչ իրենից է կախված»,- պայմանագրի ստորագրումից հետո ասել է «Արարատի» գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը:

Թովմասյանն «Արարատի» ակադեմիային միացել է 2022 թվականին։ Այս մրցաշրջանում մինչև 16 տարեկանների թիմի կազմում 29 գոլ է խփել և իր նորամուտն է նշել «Արարատ-2»-ի կազմում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ