Logo

«Արարատից» 6 ֆուտբոլիստ է հեռացել

21:39 / 31.05.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Երևանի «Արարատից» հեռացել են Այմեն Մահմուդը, Ռուդիկ Մկրտչյանը, Ռազմիկ Հակոբյանը, Ռանսեմ Իբեհը, Բերտրան Մանին և Ռամսես Դոնֆաքը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել է նրանց պայմանագրերի ժամկետը:

Ռազմիկ Հակոբյանն «Արարատի» կազմում անցկացրել է 6 մրցաշրջան: Այս ընթացքում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 108 հանդիպման, դարձել 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

25-ամյա կիսապաշտպան Ռուդիկ Մկտրչյանն «Արարատի» մարզապաշիկով Բարձրագույն խմբի 84 խաղի է մասնակցել և դարձել 5 գոլի հեղինակ:

20-ամյա նիգերիացի հարձակվող Ռանսոմ Իբեհն «Արարատի» կազմում Հայաստանի Պրեմիեր լիգայում 46 խաղ է անցկացրել և դարձել է 9 գոլի հեղինակ:

Թունիսցի պաշտպան Այմեն Մահմուդը մասնակցել է 32 խաղի և դարձել է երկու գոլի հեղինակ: Կամերունցի հարձակվող Բերտրան Մանին էլ «Արարատի» կազմում 29 խաղ է անցկացրել և խփել երկու գոլ: Ռամսես Դոնֆաքն «Արարատում» անցկացրել է 10 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ