Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Արարատը» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին: Ակումբի կազմը համալրել է սերբ պաշտպան Դուշան Միյիչը:
29-ամյա ֆուտբոլիստը 2010-2014 թվականներին պաշտպանել էր սերբական «Նովի Սադի» մարզական պատիվը: Խաղացել է նաև սերբական «Բաչկա», «Հայդուկ-1912», «Տրայալ», «Սլոգա Կրալյեվո», Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Կրուպա» ակումբներում:
Միյիչի նախորդ ակումբը «Մլադոստն» է, որը խաղում է Սերբիայի Սուպերլիգայում: Ընթացիկ մրցաշրջանում եզրային պաշտպանը մասնակցել է 11 հանդիպման, գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չի դարձել: