Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել կամերունցի եզրային հարձակվող Ռամսես Կաբրել Դոնֆաք Նգուիմզոյի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբ է տեղափոխվել Կամերունը ներկայացնող «Քոթոն Սպորտից», որի կազմում դարձել է այդ երկրի չեմպիոն և մասնակցել է Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Նա նաև երկու հանդիպման է մասնակցել Կամերունի ազգային հավաքականի կազմում:
Դոնֆաք Նգուիմզոն երևանյան ակումբում կխաղա «17 համարի» մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ «Արարատը» Հայաստանի Պրեմիեր լիգայի վերսկսումից հետո առաջին խաղը կանցկացնի փետրվարի 24-ին՝ մրցելով «Վեստ Արմենիայի» հետ, հանդիպումը կմեկնարկի ժամը 17:00-ին:
Ֆոտո՝ «Արարատի» մամուլի ծառայություն


