Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող «Արարատի» և Տուրկուի «Ինտերի» միջև համաձայնություն է ձեռք բերվել կոտդիվուարցի պաշտպան Դիմիտրի Լեգբոյի տեղափոխության շուրջ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
21-ամյա Լեգբոն «Արարատին» միացել էր 2021թ.-ի սեպտեմբերին:
Նա բոլոր մրցաշարերում «Արարատի» կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արարատի» բոլոր երկրպագուներին ջերմ ընդունելության և միասին անցկացրած գեղեցիկ պահերի համար: «Արարատը» հավերժ կմնա իմ սրտում: Ակումբին ամենալավն եմ մաղթում»,- Լեգբոյի խոսքը մեջբերում է «Արարատի» մամուլի ծառայությունը:
Ակումբը նույնպես շնորհակալություն է հայտնել Լեգբոյին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա կարիերայում: