Logo

«Արարատի» ֆուտբոլիստը 2 խաղի է մասնակցել Մադագասկարի հավաքականի կազմում

11:23 / 19.11.2024Ֆուտբոլ
null

«Արարատի» պաշտպան Սանդրո Տրեմուլեն մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլի 2 հանդիպման:

Երևանյան ակումբի նորեկը նոյեմբերի 14-ին մասնակցել է Թունիսի հավաքականի դեմ խաղին (2-3), իսկ նոյեմբերի 18-ին Կոմորյան կղզիների դեմ մրցավեճին (0-1): Երկու խաղերում էլ նա մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման։

Հատկանշական է, որ նոյեմբերի 18-ին կայացած խաղի օրը Տրեմուլեն դարձել էր 25 տարեկան:

Մադագասկարի հավաքականը 2 միավորով խմբում գրավել է վերջին տեղը:

Սանդրոն օգոստոսին է տեղափոխվել «Արարատ», որի կազմում արդեն 6 խաղի է մասնակցել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ