Երևանի «Արարատի» ու բելգիական «Գենտի» միջև համաձայնություն է ձեռք բերվել իվուարցի 19-ամյա հարձակվող Բայ Քրիստ Հիլարիոն Գուռի տեղափոխության շուրջ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստն ավարտում է իր ելույթներն «Արարատի» կազմում և տեղափոխվում է «Գենտ»։
Քրիստ Գուռը 2024/25 մրցաշրջանում «Արարատի» կազմում մասնակցել է Fastex Պրեմիեր լիգայի 14 խաղի, խփել է 6 գոլ ու կատարել է մեկ ասիստ։