Երևանի «Արարատն» ու «Ուրարտուն» ոչ-ոքի արդյունքով ավարտեցին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած ՀՊԼ-ի 9-րդ տուրի խաղը:
10-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնին հաշվի մեջ առաջ մղեց Թեմուր Ջիկիան: Առաջին կեսի վերջնամասում Ռազմիկ Հակոբյանը խփեց պատասխան գնդակը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 1-1:
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել հանդիպմանն ու պատրաստել ֆոտոշարք։