Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի վերջին խաղում «Արարատը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել էր «Վեստ Արմենիային» և հաղթել 1-0 հաշվով:
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել հանդիպմանը և պատրաստել ֆոտոշարք:
«Արարատը» 24 միավորով բարձրացել է 6-րդ տեղ, «Վեստ Արմենիան» 17 միավորով 8-9-րդ տեղերն է բաժանում Չարենցավանի «Վանի» հետ:



