Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում Երևանի «Արարատն» ընդունեց Չարենցավանի «Վանին» ու կամային հաղթանակ տարավ 2-1 հաշվով։
Հյուրերի կազմում հաշիվը բացեց նիգերիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Բոնիֆեյսը, սակայն ընդմիջումից հետո Բերտրան Մանին ու Կլեման Լերնոն հաղթանակ բերեցին Գագիկ Սիմոնյանի թիմին:
Երևանյան ակումբը խաղում էր «Արարատ-73»-ի 50-ամյակին նվիրված հատուկ ռետրո համազգեստով։
Vnews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպմանն ու պատրաստել ֆոտոշարք։