Logo

«Շիրակը» պարտությունների շարքը շարունակեց «Արարատի» դեմ խաղում

17:55 / 14.09.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում Երևանի «Արարատը» սեփական խաղադաշտում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ։ Սա հոբելյանական՝ 800-րդ խաղն էր Հայաստանի առաջնություններում:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապեստական» ստադիոնում կայացած խաղի բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։

Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակեց 10 միավոր ու հավասարվեց 5-6-րդ տեղերը բաժանող «Արարատ-Արմենիային» ու ԲԿՄԱ-ին։ «Շիրակը» կրեց 6-րդ անընդմեջ պարտությունը և 3 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ օրվա մյուս խաղում հետնապահ «Վեստ Արմենիան» 2-0 հաշվով հաղթել էր Չարենցավանի «Վանին»՝ տանելով առաջին հաղթանակը առաջնությունում։

Հայաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Արարատ» - «Շիրակ»՝ 2-1

Կասիմ Հաջի, 30, Ռազմիկ Հակոբյան, 45+3 – Ռաֆիկ Միսակյան, 19

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ