Logo

«Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուն նույնպես հեռացել է ակումբից

16:07 / 03.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Գվինեացի հարձակվող Մոհամեդ Յատարան հեռացել է «Արարատ-Արմենիայից»։ Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվել է։

30-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամռանն էր միացել Վարդան Մինասյանի գլխավորած թիմին։ Նա Հայաստանի Պրեմիեր լիգայում անցկացրած 28 խաղում խփեց 18 գոլ և «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուն էր։ Յատարան կատարել է նաև 4 արդյունավետ փոխանցում։

Հիշեցնենք` հունիսի 3-ին հայտնի էր դարձել, որ «Արարատ-Արմենիան» լքել է ևս 5 ֆուտբոլիստ` բրազիլացի Լեո Սիլվան, ռուս Նիկոլայ Կիպիանին, պորտուգալացի Ադրիանո Կաստանյերան, Պետրոս Ավետիսյանը և Դավիթ Տերտերյանը։ Ավելի վաղ ակումբը հայտարարել էր նաև բրազիլացի պաշտպան Ալեմաոյի հեռանալու մասին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա