Logo

«Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցները Կոնֆերեցիաների լիգայում

13:03 / 19.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր, ավարտված առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» հունիսի 19-ին կիմանա մրցակցին Կոնֆերեցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում։

Վիճակահանության արդյունքում Վարդան Մինասյանի գլխավորած թիմի հավանական մրցակիցներն են սերբական «Ռադնիչկի Կրագուևացը», մոլդովական «Զիմբրուն», բելառուսական «Նեմանը», ինչպես նաև որակավորման առաջին փուլի «Ակտոբե» (Ղազախստան) - «Սարաևո» (Բոսնիա-Հերցեգովինա) զույգի հաղթողը։

Վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին։

Հիշեցնենք, որ Կոնֆերեցիաների լիգայում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ «Նոան» և «Ուրարտուն» պայքարը կսկսեն որակավորման առաջին փուլից։ 

«Նոան» կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ «Շկենդիայի» հետ, իսկ «Ուրարտուն» երկխաղյա դիմակայություն կանցկացնի Տալինի «Կալևի» (Էստոնիա) հետ։ Որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 11-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա