ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում հուլիսի 18-ին կանցկացվեն եվրագավաթների որակավորման 3-րդ փուլերի վիճակահանությունները:
Հայտնի են Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի՝ «Արարատ-Արմենիա» (Հայաստան) - «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողի հավանական մրցակիցները 3-րդ փուլում, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին:
«Արարատ-Արմենիա» (Հայաստան) - «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում.
«Լիեպայա» (Լատվիա) - «Յանգ Բոյս» (Շվեյցարիա) զույգի հաղթողը
«Վիտորիա» (Պորտուգալիա) - «Պուշկաշ Ակադեմիա» (Հւնգարիա) զույգի հաղթողը
«Անդերլեխտ» (Բելգիա)
«Սուդուվա» (Լիտվա) - «Վիբորգ» (Դանիա) զույգի հաղթողը
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» էստոնական «Պայդեի» հետ առաջին խաղը կանցկացնի հուլիսի 21-ին Ավանի ակադեմիայում, իսկ պատասխան մրցավեճը՝ հուլիսի 28-ին Էստոնիայում: Հիշեցնենք, որ Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայում պայքարը սկսում է 2-րդ փուլից:


