Logo

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել հունական ակումբ

16:31 / 24.01.2024Ֆուտբոլ
null

Հունական «Արիսը» հետաքրքրված է «Արարատ-Արմենիայի» նիգերիացի կիսապաշտպան Տենտոն Յենեի ծառայություններով, հայտնում է «Ֆասթ Մեդիայի» մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։

Աղբյուրի տեղեկություններով, հունական ակումբը պատրաստ է 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել 250 հազար եվրո:

Տենտոն Յենեն 2022 թվականի ամռանն է միացել երևանյան ակումբին։ Հայաստանի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 19 խաղի, դարձել 10 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» ու «Արիսը» մրցել էին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ հունական ակումբը հաղթել էր երկխաղյա դիմակայությունում (1-1, 1-0)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ