Logo

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը դարձել է Վբեյմար Անգուլոյի թիմակիցը

11:16 / 15.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Արարատ-Արմենիայի» պաշտպան Կասիո Շեյդը կարեիան կշարունակի Ինդոնեզիան ներկայացնող «Մալուտ Յունայթեդի» կազմում։

Ինդոնեզական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ պայմանագիր է կնքել բրազիլացի ֆուտբոլիստի հետ. նա «Արարատ-Արմենիայից» հեռացել է ազատ գործակալի կարգավիճակում։

30-ամյա պաշտպանը Վարդան Մինասյանի գլխավորած թիմում հանդես էր գալիս 2023 թ. հուլիսից և մասնակցել է 30 հանդիպման։ Նա ակումբի կազմում դարձել է Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող։

Հիշեցնենք, որ վերջերս «Ալաշկերտից» «Մալուտ Յունայթեդ» էր տեղափոխվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն։ Ակումբը 2023/24 մրցաշրջանում Ինդոնեզիայի երկրորդ լիգայում զբաղեցրել է երրորդ տեղը և նվաճել ուժեղագույնների խմբի ուղեգիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ