Բրազիլացի պաշտպան Ալեմաոն հեռացել է «Արարատ-Արմենիայից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի` կողմերը որոշել են չերկարաձգել ավարտված պայմանագիրը։
31-ամյա ֆուտբոլիստը «Արարատ-Արմենիայում» հանդես էր գալիս 2020 թ. հուլիսից և 119 խաղում խփել է 10 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։ Ալեմաոն 2024 թ. ակումբի հետ դարձել է Հայաստանի գավաթակիր։