Logo

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում հաղթել է վրացական թիմին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:01 / 14.07.2022• Հայկական ֆուտբոլ
Արարատ-Արմենիա-Տորպեդո

Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» նախամրցաշրջանային հավաքի վերջին ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթել է Քութայիսի «Տորպեդոյին»: 

Հուլիսի 21-ին «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլին, որտեղ կմրցի «Դինամո Թբիլիսի» (Վրաստան) - «Պայդե» (Էստոնիա) դիմակայության հաղթողի հետ: Թիմերի առաջին խաղը կայացել է Վրաստանում, որտեղ 3:2 հաշվով հաղթել է էստոնական թիմը:

«Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի Ավանի ակադեմիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ