Հայաստանի կրկնակի չեմպիոն, գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» շարունակում է պատրաստվել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպմանը մոլդովական «Զիմբրուի» դեմ:
Վարդան Մինասյանի թիմն ընկերական հանդիպում է անցկացրել վրացական «Դիլայի» հետ ու հաղթել է 2-1 հաշվով: «Արարատ-Արմենիայի» գոլերը խփել են Արթուր Սերոբյանն ու Էրիկ Օկանսին:
Հիշեցնենք, որ «Զիբրու» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 25-ին: Պատասխան խաղը կկայանա Երևանում օգոստոսի 1-ին: