Logo

ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» ընդհատեց «Ալաշկերտի» հաղթական շարքը

20:12 / 25.09.2023Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Արարատ-Արմենիան» «Ավանի ակադեմիայում» ընդունեց «Ալաշկերտին» ու հաղթեց 3-1 հաշվով:

Վարդան Մինասյանի գլխավորած թիմի կազմում առաջին խաղակեսում աչքի ընկան Նիկոլայ Կիպիանին և Մոհամեդ Յատարան:

47-րդ րոպեին «Ալաշկերտը» մնաց 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվեց Արտակ Եդիգարյանը:

Խաղի ավելացված 7-րդ րոպեին Տենտոն Յենեն 11 մետրանոց հարվածով հաշիվը դարձրեց 3:0:

Հյուրերի միակ գոլը խփեց Կարեն Նալբանդյանը:

«Աարատ-Արմենիան» 9 տուրից հետո վաստակեց 19 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ:

Վահե Գևորգյանի թիմն ունի նույնքան միավոր և եզրափակում է լավագույն եռյակը:

Հայաստանի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 3-1

Նիկոլայ Կիպիանի, 5, Մոհամեդ Յատարա, 34, Տենտոն Յենե, 90+7 – Կարեն Նալբանդյան, 90+9

Կարմիր քարտ – Արտակ Եդիգարյան, 47

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ