Logo

«Արարատ-Արմենիան» Յատարայի հեթ-տրիկի շնորհիվ հաղթեց «Շիրակին»

21:45 / 19.09.2023Ֆուտբոլ
Արարատ-Արմենիա-Շիրակ-2023

Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց Գյումրիի «Շիրակին» ու հաղթեց 3-1 հաշվով: 

Հյուրերի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց գվինեացի հարձակվող Մոհամեդ Յատարան, որը նախորդ տուրում դուբլ էր գրանցել «Նոայի» դեմ խաղում: «Շիրակի» կազմում աչքի ընկավ սերբ պաշտպան Ալեքսա Վիդիչը:

«Արարատ-Արմենիան» վաստակեց 16 միավոր և հավասարվեց 2-3-րդ տեղերը բաժանող «Ալաշկերտին» և «Ուրարտուին»: «Շիրակը» կրեց 7-րդ անընդմեջ պարտությունը և 3 միավորով նախավերջին` 9-րդ տեղում է։

Հայաստանի առաջնություն, 8-րդ տուր

«Շիրակ» - «Արարատ-Արմենիա»՝ 1-3

Ալեքսա Վիդիչ, 54 - Մոհամեդ Յատարա, 40, 64, 74

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա