Logo

«Արարատ-Արմենիան» գոլառատ խաղում հաղթեց «Նոային»

19:56 / 15.09.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունեց «Նոային» ու հաղթանակի հասավ 4-3 հաշվով։ Առաջին խաղակեսում դաշտի տերերը խփեցին 3 անպատասխան գոլ։ Ընդմիջումից հետո «Նոան» մոտ էր «քամբեքին», սակայն խաղը փրկել չհաջողվեց։

«Արարատ-Արմենիայի» կազմում դուբլի հեղինակ դարձան գվինեացի հարձակվող Մոհամեդ Յատարան և պորտուգալացի կիսապաշտպան Ադրիանո Կաստանեյրան։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը վաստակեց 13 միավոր ու հավասարվեց երրորդ տեղում գտնվող «Ուրարտուին», որը սեպտեմբերի 15-ին 2-4 հաշվով պարտվել էր «Ալաշկերտին»։ «Նոան» 12 միավորով նահանջեց 5-րդ տեղ։

Հայաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Նոա»՝ 4-3

Մոհամեդ Յատարա, 12, 40, Ադրիանո Կաստանեյրա, 45+1, 70 - Նիկո Վարելա, 51, Պաուլ Խլադոն, 67, Սերգեյ Մուրադյան, 86

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ