Logo

«Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք կանցկացնի

20:45 / 19.01.2025Ֆուտբոլ
null

«Արարատ-Արմենիան» Fastex Պրեմիեր լիգայի գարնանային հատվածին ու Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղարկությանն ընդառաջ հունվարի 24-ից փետրվարի 15-ը Կիպրոսում ուսումնամարզական հավաք կանցկացնի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հավաքի ընթացքում ակումբը կանցկացնի մի շարք ընկերական հանդիպումներ։

«Արարատ-Արմենիան» Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում վաստակել է 35 միավոր և չորրորդ տեղում է։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Հայաստանի Սուպերգավաթը փետրվարի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կվիճարկի «Փյունիկի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա