Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» կիպրոսյան հավաքի 6-րդ խաղում ոչ-ոքի արդյունք է գրանցել «Էթնիկոսի» հետ: Խաղում գոլեր չեն գրանցվել:
Վարդան Մինասյանի գլխավորած թիմը նախորդ 5 հանդիպումներից միայն մեկն է ավարտել հաղթանակով՝ 6-0 հաշվով առավելության հասնելով «Այա Նապայի» հետ պայքարում:
«Արարատ-Արմենիան» Fastex Պրեմիեր լիգայում 17 խաղում վաստակել է 35 միավոր ու 4-րդ տեղում է: