Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին` 36-րդ տուրում, «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»։
Վարդան Մինասյանի գլխավորած թիմի գոլերը խփեցին Արթուր Սերոբյանը, արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Ռոդրիգեսը, մրցակցի դարպասապահ Վսևոլոդ Երմակովն էլ գրավեց սեփական դարպասը։ «Ալշակերտից» աչքի ընկավ Հայիթին ներկայացնող հարձակվող Ջոնել Դեսիրեն։
«Արարատ-Արմենիան» 75 միավորով առաջնությունն ավարտեց երրորդ տեղում։ Ակումբը Հայաստանի գավաթակիր դառնալու շնորհիվ եվրագավաթային մրցաշարերում պայքարն սկսելու է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից։ «Ալաշկերտը» 45 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը։
Հայաստանի Պրեմիեր լիգա, 36-րդ տուր
«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»` 1-3
Ջոնել Դեսիրե, 90 - Վսևոլոդ Երմակով, 18 (ինքնագոլ), Ալեքսիս Ռոդրգիես, 55, Արթուր Սերոբյան, 72