Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» ու մոլդովական «Զիմբրուի» միջև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման մուտքն ազատ է լինելու, սակայն տրիբունա մուտք գործելու համար անհրաժեշտ է տոմս, որը կարելի է ձեռք բերել մարզադաշտից հանդիպման մեկնարկից երկու ժամ առաջ, տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հանդիպումը կկայանա օգոսոտոսի 1-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին:
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է Հայաստանի կրկնակի չեմպիոնի վստահ հաղթանակով՝ 3-0 հաշվով: «Արարատ-Արմենիայի» ու «Զիմբրուի» դիմակայության հաղթողը որակավորման երրորդ փուլում մրցելու է հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ։


