«Արարատ-Արմենիան» պաշտոնապես հայտնել է նոր տրանսֆերի մասին։
Վարդան Մինասյանի գլխավորած թիմին է միացել 26-ամյա վինգեր Նիկոլայ Կիպիանին։ Կիպիանին Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, խաղացել է նաև ռուսական «Ռուբինում», «Ռոտորում», Կիպրոսի, «Օմոնիայում», «Էթնիկոսում», «Էրմիսում», վրացական «Ռուսթավիում» և «Թելավիում»։
Ֆուտբոլիստի նախորդ ակումբը Բաթումիի «Դինամոն» էր։ Ռուսաստանի պատանեկան հավաքականներում Կիպիանին մասնակցել է 38 հանդիպման։
Հիշեցնենք, որ օրերս «Արարատ-Արմենիայից» հեռացել են թիմի առաջատարներից երկուսը՝ Վիլֆրեդ Էզան և Արթուր Սերոբյանը։ Էզան կարիերան շարունակելու է ավստրիական «Ռիդ» ակումբում, իսկ Սերոբյանը մեկ տարի վարձակալությամբ խաղալու է պորտուգալական «Կասա Պիայում»։
«Արարատ-Արմենիան» ընթացիկ մրցաշրջանում 6 տուրից հետո 10 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը։