Logo

«Արարատ-Արմենիան» նոր համալրում ունի

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:29 / 15.10.2022Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

Երևանի «Արարատ-Արմենիային» է միացել նիգերիացի հարձակվող Ջեսսի Ակիլան, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 

Նիգերիայի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում խաղացել է նիգերիական ակումբներում` ՄՖՄ-ում (2016/17 ու 2017/18 մրցաշրջաններում) և «Պլատո Յունայթեդում» (2018 թ.-ի մայիսից մինչև 2022-ի սեպտեմբեր):

«Պլատո Յունայթեդի» կազմում 20-ամյա Ակիլան անցկացրել է 57 հանդիպում, խփել 13 գոլ, որոնցից 9-ը` նախորդ մրցաշրջանում, երբ թիմը դարձավ ՆՖՊԼ-ի փոխչեմպիոն։ 

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 9 տուրերից հետո «Արարատ-Արմենիան» 19 միավորով 3-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ