Logo

«Արարատ-Արմենիան» մեկնել է Մոլդովա

14:40 / 23.07.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» մեկնել է Քիշնև՝ մոլդովական «Զիմբրուի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման համար։

Հայաստանի կրկնակի չեմպիոնի հանդիպումը Մոլդովայում կկայանա հուլիսի 25-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 20։45-ին։ Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց Երևանում։ 

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» եվրագավաթում պայքարը սկսում է այս փուլից։ «Զիմբրուի» արգելքը հաղթահարելու դեպքում երևանյան ակումբի հաջորդ մրցակիցը կլինի «Դնեպր-1» (Ուկրաինա) - «Ակադեմիա Պուշկաշ» (հունգարիա) զույգի հաղթողը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ