Logo

«Արարատ-Արմենիան» կիպրոսյան հավաքի վերջին խաղում հաղթեց դանիական ակումբի

19:15 / 14.02.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» ավարտեց կիպրոսյան ուսումնամարզական հավաքը:

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը վերջին ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթեց Դանիայի Առաջին դիվիզիոնը ներկայացնող «Հոբրոյին»:

Դուբլ գրանցեց կոլումբացի հարձակվող Ջոնաթան Դուարտեն:

«Արարատ-Արմենիան» Fastex Պրեմիեր լիգայում պայքարը կվերսկսի փետրվարի 25-ին նախատեսված «Ուրարտուի» դեմ տնային խաղով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ