«Արարատ-Արմենիան» Կիպրոսում ավարտին մոտեցող ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական խաղում 3-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել սերբական «Գրաֆիչարի» նկատմամբ։
Երևանյան ակումբի գոլերը խփել են Մոհամեդ Յատարան, Արթուր Սերոբյանը ու Ադրիանո Կաստանեյրան։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» կվերադառնա Երևան։
Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետո Վարդան Միանսյանի գլխավորած թիմը «Նոայի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը և 6 միավոր է զիջում առաջատար «Փյունիկին»։


