Logo

«Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ արարատյան դերբիում

20:59 / 12.04.2024Ֆուտբոլ
null

«Արարատ-Արմենիան» Հայաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում Ավանի Ակադեմիայում ընդունեց «Արարատին» և կամային հաղթանակ տարավ՝ 2-1:

«Արարատի» կազմում առաջին խաղակեսի ավելացված ժամանակի երկրորդ րոպեին հաշիվը բացեց Արթուր Գրիգորյանը, որի համար սա կարիերայի առաջին գոլն է ՀՊԼ-ում: 30-ամյա կիսապաշտպանը Հայաստանի առաջնություններում անցկացրել է 210 հանդիպում:

Վարդան Մինասյանի գլխավորած թիմի կազմում 69-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը հավասարեցրեց գվինեացի հարձակվող Մոհամեդ Յատարան, 88-րդ րոպեին տանտերերի հաղթական գոլը խփեց արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Ռոդրիգեսը:

«Արարատ-Արմենիան» 58 միավորով երրորդն է, երկու միավոր է զիջում երկրորդ տեղում գտնվող «Փյունիկին», չորս միավոր՝ առաջատար «Նոային»: «Արարատը» 34 միավորով մնաց 6-րդ տեղում:

Հայաստանի Պրեմիեր լիգա, 28-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 2-1

Մոհամեդ Յատարա, 69 (11մ), Ալեքսիս Ռոդրիգես, 88 - Արթուր Գրիգորյան, 45+2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ