Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Ուրարտուն» տանը 1-3 հաշվով պարտվեց «Արարատ-Արմենիային»:
Հյուրերի կազմում դուբլով աչքի ընկավ Տենտոն Յենեն, ևս մեկ գոլ գրանցեց Մոհամեդ Յատարան: Տանտերերի գոլը խփեց Միքայել Միրզոյանը:
Վարդան Մինասյանի գլխավորած թիմը տարավ 3-րդ հաղթանակը վերջին 4 խաղում և 42 միավորով ամրապնդվեց 3-րդ տեղում: «Ուրարտուն» 34 միավորով 4-րդն է:
Հայաստանի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր
«Ուրարտու» – «Արարատ-Արմենիա»՝ 1-3
Միքայել Միրզոյան, 90+9 - Մոհամեդ Յատարա (11մ.), 22, Տենտոն Յենե, 38, 45+7