Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատ-Արմենիային» է միացել արգենտինացի հարձակվող Ալեքսիս Ռոդրիգեսը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա ֆուտբոլիստը Արգենտինայի ամենահայտնի ակումբներից մեկի՝ «Նյուելս Օլդ Բոյզի» սան է, խաղացել է նաև Պերուն ներկայացնող «Դեպորտիվո Մունիսիպալում» և Էկվադորի «Դելֆինում»։
Ռոդրիգեսը ֆուտբոլային հայտնի ընտանիքից է։ Ֆուտբոլիստի հայրը՝ Ռուբենը «Նյուելս Օլդ Բոյզի» մինչև 20 տարեկանների թիմի մարզիչն է, եղբայրը՝ Դենիսը խաղացել է բազմաթիվ ակումբներում, այդ թվում «Ռիվեր Փլեյթում», իսկ հորեղբոր որդին հանրահայտ ֆուտբոլիստ Մաքսի Ռոդրիգեսն է։
Ալեքսիս Ռոդրիգեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 600 հազար եվրո։