Logo

Fastex Հայաստանի գավաթ. «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Արարատին» ու դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:50 / 04.10.2022Հայկական ֆուտբոլ
Արարատ-Արմենիա-Արարատ

«Արարատ-Արմենիան» նվաճեց ֆուտբոլի Fastex Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր։

1/8 եզրափակիչում Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմն արտագնա խաղում 4-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Երևանի «Արարատի» նկատմամբ:

Արմավիրի «Հոբելյանական» մարզադաշտում կայացած խաղում հյուրերի կազմում հեթ-տրիկ գրանցեց կոտդիվուարցի հարձակվող Վիլֆրիդ Էզան՝ աչքի ընկնելով 31-րդ, 54-րդ և 83-րդ րոպեներին: 89-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց բրազիլացի հարձակվող Ագդոն Մենեզեսը:

Fastex Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում հաղթողը որոշվում է մեկխաղյա դիմակայությունում։ Քառորդ եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ։

Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկն» ու գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից «Ուրարտուն» պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչից։

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող գավաթակիրը Վայքի «Նորավանքն» է, որն այս մրցաշրջանում չի մասնակցում Հայաստանի Պրեմիեր լիգային ու գավաթի խաղարկությանը:

Fastex Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Արարատ» - «Արարատ-Արմենիա»՝ 0-4

Վիլֆրիդ Էզա, 31, 54, 83, Ագդոն Սանթոս Մենեզես, 89

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղացանկը

Fastex Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ