Logo

«Արարատ-Արմենիան» և Թբիլիսիի «Լոկոմոտիվը» ոչ-ոքի գրանցեցին ընկերական խաղում

21:03 / 12.07.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաքի ընթացքում հերթական ընկերական խաղն անցկացրեց: 

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը մրցեց Թբիլիսիի «Լոկոմոտիվի» դեմ և գրանցեց 1-1 հաշիվը: «Արարատ-Արմենիայի» գոլը խփեց նիգերիացի եզրային հարձակվող Տենտոն Յենեն:

«Արարատ-Արմենիան» հուլիսի 25-ին պայքարի մեջ կմտնի Կոնֆերենցիաների լիգայում` որակավորման երկրորդ փուլի դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելով մոլդովական «Զիմբրուին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ