Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիային» են միացել ուկրաինացի դարպասապահ Դանիլո Կուչերն ու Բելառուսի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Պավլովեցը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
27-ամյա Կուչերը նախկինում պաշտպաել է Ուկրաինայի մինչև 20 տարեկանների հավաքականի դարպասը: Հանդես է եկել նաև ուկրաինական «Կրիվբաս», «Դնեպր», «Գիրնիկ», «Մինայ», «Ինգուլեց», լատվիական և «Դաուգավպիլս» և «ՌՖՇ», ռումինական «ՈւՏԱ Արադ» ակումբներում։
27-ամյա Պավլովեցը բելառուսական ԲԱՏԷ-ի սան է, խաղացել է ակումբի տարբեր տարիքային թիմերում, նաև Ժոդինոյի «Տորպեդոյում», «Նեմանում», Բրեստի «Դինամոյում», ուկրաինական «Կոլոսում», ռուսական «Օրենբուրգում» և «Ռոստովում», լեհական «Վարտայում», հունական «Լամիայում» և Կիպրոսի «Կարմիոտիսսայում»:
Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում պայքարը կսկսի որակավորման երկրորդ փուլից և երկխաղյա դիմակայություն կանցկացնի մոլդովական «Զիմբրուի» հետ:
Ֆոտո՝ «Արարատ-Արմենիա»


