Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Արարատ-Արմենիան» տնային խաղում չկարողացավ կոտրել Գյումրիի «Շիրակի» դիմադրությունը. հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 67-րդ րոպեին բացեց Ժիրայր Շաղոյանը, իսկ գյումրեցիների պատասխան գոլը 81-րդ րոպեին խփեց Ռաֆիկ Միսակյան։
Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 72 միավորով եզրափակում է լավագույն եռյակը, «Շիրակը» 33 միավորով 8-րդն է։
Հայաստանի Պրեմիեր լիգա, 35-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»` 1-1
Ժիրայր Շաղոյան, 67 - Ռաֆիկ Միսակյան, 81