Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Երևանի «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս ավելացված 8-րդ րոպեին հաղթանակ կորզեց Գյումրիի «Շիրակի» դեմ խաղում և առավելության հասավ 1-0 հաշվով։
Վարդան Մինասյանի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց բրազիլացի պաշտպան Ալեմաոն։
«Արարատ-Արմենիան» վաստակեց 52 միավոր և երրորդն է մրցաշարային աղյուսակում։ «Շիրակը» 22 միավորով նախավերջինն է` 9-րդը։
Հայաստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր
«Շիրակ» - «Արարատ-Արմենիա»` 0-1
Ալեմաո, 90+8


