Logo

«Արարատ-Արմենիան» 6 գոլ խփեց «Վեստ Արմենիային»

20:41 / 30.06.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» հունիսի 30-ին կայացած երկրորդ ընկերական խաղում տարել է վստահ հաղթանակ։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 6 անպատասխան գնդակ է ուղարկել Հայաստանի Առաջին խմբի առաջնության նորընծա չեմպիոն «Վեստ Արմենիայի» դարպասը:

Օրվա առաջին խաղում երևանյան ակումբը 3-2 հաշվով հաղթել էր ռուսական «Վիստային»։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» հուլիսին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում երկխաղյա դիմակայություն կանցկացնի ալբանական «Էգնատիայի» հետ, որի արգելքը հաղթահարելու դեպքում երկրորդ փուլում ուժերը կչափի շվեդական «Կալմարի» դեմ։

Ֆոտո՝ «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ