VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» նախախաղային մարզում է անցկացրել էստոնական «Պաիդեի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումից առաջ։
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը «Արարատ-Արմենիայի» նախախաղային մարզումից ֆոտոշարք է պատրաստել։
«Արարատ-Արմենիա» - «Պաիդե» խաղը կկայանա հուլիսի 21-ին Ավանի ակադեմիայում և կմեկնարկի ժամը 19։00-ին։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայում Հայաստանի մյուս ներկայացուցիչներ «Արարատն» ու «Ալաշկերտը» չէին կարողացել հաղթահարել որակավորման առաջին փուլի արգելքը։ «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսի որակավորման երկրորդ փուլից, իսկ «Պաիդեի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի բելգիական «Անդերլեխտի» հետ։


