Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա» - «Սպարտա Պրահա» պատասխան հանդիպման մուտքն ազատ կլինի, հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը ներկա լինելու համար անհրաժեշտ կլինի ունենալ անվճար տոմս, որը երկրպագուները կարող են ստանալ մարզադաշտի մուտքի մոտ խաղի մեկնարկից 2 ժամ առաջ։
«Արարատ-Արմենիա» - «Սպարտա Պրահա» հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայի ստադիոնում և ժամը 20:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Կարդացեք նաև`


