Logo

«Արարատ-Արմենիայի» հայտարարությունը «Փյունիկի» դեմ խաղի հետաձգման վերաբերյալ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:40 / 01.08.2022• Հայկական ֆուտբոլ
null

«Արարատ-Արմենիան» հայտարարել է, որ ակումբը տվել է իր համաձայնությունը «Փյունիկի» դեմ խաղի հետաձգման վերաբերյալ՝ ընձեռելով VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնին «Ցրվենա Զվեզդայի» դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպմանը լավագույնս պատրաստվելու հնարավորություն:

«Հաշվի առնելով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի առաջխաղացումը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում և որպես հետևանք` վերջինիս խնդրանքը` ս.թ. օգոստոսի 7-ին կայանալիք VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի` «Արարատ - Արմենիա» ակումբի հետ կայանալիք հանդիպումը հետաձգելու վերաբերյալ, հայտնում ենք, որ «Արարատ-Արմենիան» տվել է իր համաձայնությունը` ընձեռելով հայկական ակումբին եվրագավաթային հանդիպմանը լավագույնս պատրաստվելու հնարավորություն»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ ՀՖՖ-ն հաստատել էր, որ օգոստոսի 7-ին նշանակված «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ