Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Փյունիկը» 2-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ:
«Արարատ-Արմենիայի» նիգերիացի կիսապաշտպան Տենտոն Յենեի գոլին Եղիշե Մելիքյանի թիմը երկրորդ խաղակեսում պատասխանեց Արտակ Դաշյանի և Ժունինյոյի դիպուկ հարվածներով:
73-րդ րոպեին Տենտոն Յենեն երկրորդ դեղին քարտը ստացավ ու դաշտի տերերին թողեց 10 հոգով: Խաղի վերջնամասում կարմիր քարտ ստացավ նաև «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել հանդիպմանը և պատրաստել ֆոտոշարք։



